Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ինդոնեզիայում առաջին անգամ խորհրդարանի խոսնակի պաշտոնում կին Է ընտրվել

Ինդոնեզիայում առաջին անգամ խորհրդարանի խոսնակի պաշտոնում կին Է ընտրվել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ինդոնեզիայում առաջին անգամ խորհրդարանի խոսնակի պաշտոնում կին Է ընտրվել

Ժողովրդական ներկայացուցիչների խորհրդի (Ինդոնեզիայի խորհրդարանի ստորին պալատ) խոսնակի պաշտոնն առաջին անգամ կին Է զբաղեցրել: Ինչպես հոկտեմբերի 2-ին գրում Է The Jakarta Post թերթը, նա Փուան Մահարանին Է՝ ազգային հերոսի եւ ժամանակակից Ինդոնեզիայի հիմնադիրներից մեկի՝ Սուկառնոյի թոռնուհին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Վերջապես, 74 տարի անց երկրի խորհրդարանը կին Է գլխավորել: Հուսով եմ, որ դա օրինակ կդառնա հանրապետության բազմաթիվ կանանց համար, որոնք չպետք Է վախենան իրենց դրսեւորել տարբեր բնագավառներում»,-ասել Է 46-ամյա Փուանը: Նրա 72-ամյա մայրը՝ Մեգավատի Սուկառնոպուտրին, երկրում խոշորագույն՝ Ինդոնեզիայի պայքարի ժողովրդավարական կուսակցության առաջնորդն Է:
Փորձագետները նշում են, որ նոր խոսնակը, որը մինչեւ վերջին ժամանակներն զբաղեցնում Էր մարդկային ներուժի զարգացման եւ մշակույթի հարցերի համակարգող նախարարի պաշտոնը, դարձել Է 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու գլխավոր թեկնածուներից մեկը: Բացի այդ, քաղաքագետները նշում են, որ Փուանը 2020 թվականին իր մորը կփոխարինի երկրի խոշորագույն կուսակցության նախագահի պաշտոնում, որը, ապրիլյան ընտրությունների արդյունքներով, առավել մեծ թվով տեղեր Է ստացել նոր խորհրդարանի կազմում:
Սուկառնոն երկիրը ղեկավարել Է 1945-1967 թվականներին, նրա դուստրը՝ Մեգավատի Սուկառնոպուտրին, դարձել Է հանրապետության առաջին կին նախագահը, այդ պաշտոնը նա զբաղեցրել Է 2001-ից 2004 թվականն ընկած ժամանակաշրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan