Ինչու՞ է վարչապետը գիտության ֆինանսավորումը դնում տնտեսվարողների ուսերին. «Թարմ ուղեղով»`Հովակիմ Զաքարյանի հետ



Հայաստանում անգամ վարչապետի մակարդակով կա կարծիք, որ գիտության հիմնական պատվիրատուն պետք է լինի տնտեսությունը, որն էլ օգտվում է գիտության ստեղծած հիմնական բարիքներից: Այս կարծիքը, սակայն, թյուր է: Գիտության նպատակը ոչ թե տնտեսության կարիքները հոգալն է, այլ գիտելիք ստեղծելը: Գիտության հիմնական պատվիրատուն պետք է լինի պետությունը: Հենց պետությունն է, որ պետք է որոշի, թե որոնք են հիմնական, ռազմավարական գիտական ուղղությունները, որոնք պետք է զարգացնել ու կազմել երկարաժամկետ ծրագրեր:
«Թարմ Ուղեղով» հաղորդաշարի հյուրն է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը: Մենք խոսել ենք գիտության ֆինանսավորման խնդիրների մասին: