Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սպառողական շուկայում սեպտեմբեր ամսին 12-ամսյա գնաճը կազմել է 0.5%

Սպառողական շուկայում սեպտեմբեր ամսին 12-ամսյա գնաճը կազմել է 0.5%
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Սպառողական շուկայում սեպտեմբեր ամսին 12-ամսյա գնաճը կազմել է 0.5%

Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2019թ. սեպտեմբերը 2018թ. սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 0.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.2%:

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019թ-ի սեպտեմբերին սպառողական գների փոփոխությունները ՀՀ-ում, ինչի համաձայն՝ մեկամյա կտրվածքով գնանկում արձանագրվել է սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ ապրանքախմբում՝ -1.4%, ինչպես նաև կապի՝ -0.1% և հանգիստ ու մշակույթի՝ -1.2% ոլորտներում:

2019թ-ի սեպտեմբերին 2018թ-ի սեպտեմբերի նկատմամբ 9%-ով գնաճ է արձանագրվել հագուստ և կոշիկ ապրանքախմբում, ինչպես նաև 4.7% գնաճ՝ ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ ապրանքախմբում:

2019թ. հունվար-սեպտեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.2% (նախորդ նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.1% նվազում): Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2019թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.3%-ով, այդ թվում՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Երևանում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan