Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մեր հարաբերություններում նոր էջ է բացվում․ նախագահ Սարգսյանը հանդիպել է Սերբիայի հայ համայնքի հետ

Մեր հարաբերություններում նոր էջ է բացվում․ նախագահ Սարգսյանը հանդիպել է Սերբիայի հայ համայնքի հետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մեր հարաբերություններում նոր էջ է բացվում․ նախագահ Սարգսյանը հանդիպել է Սերբիայի հայ համայնքի հետ

Սերբիայի Հանրապետություն պաշտոնական այցի ավարտին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հանդիպել է Սերբիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը նախ տեղեկացրել է պաշտոնական այցի ընթացքում ունեցած հանդիպումների և ձեռքբերված պայմանավորվածությունների մասին։ Նշելով, որ հայ ու սերբ ժողովուրդներն ունեցել են ընդհանուր պատմություն և նման ճակատագիր՝ նախագահն ընդգծել է, որ ներկայումս նույնպես երկու երկրները շատ նման խնդիրներ ունեն։

Սերբիայի հետ համագործակցությունը սերտացնելու մյուս պատճառներից մեկը նախագահը համարել է էլեկտրոնիկայի և տեխնոլոգիաների ոլորտներում այդ երկրի մեծ ներուժը։ Նա հիշեցրել է, որ ժամանակին Երևանում «Մարս» գործարանի կառուցման աշխատանքներում ակտիվորեն ներգրավված էին հարավսլավացի մասնագետները, քանի որ այդ երկիրն ուներ զարգացած էլեկտրոնային արդյունաբերություն։ Եվ Սերբիան ներկայումս պահպանել է այդ ավանդույթները։ «Հայաստանի զարգացման կարևորագույն ուղղություններից են տեղեկատվական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, մաթեմատիկական մոդելավորումը։ Ապագան նոր տեխնոլոգիաներն են և, կարծում եմ, Հայաստանն ու Սերբիան այս ոլորտներում կարող են համատեղ աշխատել և լա՛վ աշխատել։ Դրա ապացույցը թե՛ Սերբիայի նախագահի, թե՛ վարչապետի հետ մեր բանակցություններն էին»,-նշել է նախագահ Սարգսյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանն ու Սերբիան կարիք ունեն զարգացնելու նաև տրանսպորտային կապերն ու խթանելու զբոսաշրջությունը։ Երկու երկրները սննդի արտադրության ոլորտում ևս մեծ ներուժ ունեն և կարող են ներդրումներ ներգրավել այս և մի շարք այլ ոլորտներում։

Հայաստանի նախագահն այնուհետև անդրադարձել է պաշտոնական այցի շրջանակում ձեռքբերված պայմանավորվածություններին։

Նախագահը խոսել է նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը խորացնելու, Նովի Սադ քաղաքում ամեն տարի անցկացվող երաժշտական EXIT փառատոնին զուգահեռ՝ հայկական «Սևան ստարատափ» փառատոն անցկացնելու մտադրության, Գյումրին ու Նովի Սադը քույր քաղաքներ հայտարարելու պայմանավորվածության մասին՝ նշելով, որ Բելգրադի քաղաքապետը ցանկություն է հայտնել նույնպիսի հարաբերություններ ստեղծել Երևանի հետ։

«Երկու օրվա ընթացքում մենք շատ հետաքրքիր հանդիպումներ ունեցանք և կարող ենք ասել, որ հայ-սերբական հարաբերություններում նոր էջ է բացվում։ Հուսով եմ, որ ձեզնից շատերն ապագա լայն համագործակցության մասնակիցը կդառնան»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը։

Սերբիայի հայ համայնքի ներկայացուցիչները ծափողջույններով են ընդունել Հայաստանի քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի Սերբիա այցելելու, մինչև տարեվերջ Հայաստանում Սերբիայի դեսպանատուն բացելու պայմանավորվածությունների մասին տեղեկությունը։

Այնուհետև նախագահը պատասխանել է համայնքի ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերել են մասնավորապես երկկողմ հարաբերությունների խորացմանը, երկու երկրների միջև օդային հաղորդակցության հաստատմանը, համատեղ մշակութային միջոցառումների կազմակերպմանը և այլն։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan