Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՄԻԵԴ-ում Ռ. Քոչարյանի դիմումների հիման վրա ՍԴ-ի ներկայացրած դիմումի քննության համար Մեծ պալատ է ձևավորվել

ՄԻԵԴ-ում Ռ. Քոչարյանի դիմումների հիման վրա ՍԴ-ի ներկայացրած դիմումի քննության համար Մեծ պալատ է ձևավորվել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ՄԻԵԴ-ում Ռ. Քոչարյանի դիմումների հիման վրա ՍԴ-ի ներկայացրած դիմումի քննության համար Մեծ պալատ է ձևավորվել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա ՍԴ-ի ներկայացրած դիմումի քննության համար 17 դատավորներից բաղկացած Մեծ պալատ է ձևավորվել:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, ՄԻԵԴ-ը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա ՍԴ-ի ներկայացրած դիմումը վարույթ էր ընդունել: Այժմ ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ Սահմանադրական դատարանի՝ խորհրդատվական եզրակացություն տալու խնդրանքը և այն քննելու համար ձևավորել է 17 դատավորներից բաղկացած Մեծ պալատ, ասված է ՄԻԵԴ-ի հրապարակման մեջ:

Նշվում է, որ պալատի նախագահը նաև սահմանել է ներքին դատավարության կամ այլ շահագրգիռ կողմերից, ներառյալ՝ ՀՀ կառավարությունից և Մարդու իրավունքների հանձնակատարից նյութերի ներկայացման ժամկետները:

Սահմանադրական դատարանի հարցումը կապված է ՀՀ քրեական օրենսգրքի այն հոդվածի հետ, որը պատիժ է նախատեսում սահմանադրական կարգը տապալելու համար:

Նշվում է, որ խորհրդատվական եզրակացության ընդունման խնդրանքը ներկայացվել էր 2019 թվականի սեպտեմբերի 2-ին, և հոկտեմբերի 2-ին այն վարույթ է ընդունվել:

Սահմանադրական դատարանի կողմից հարցված խորհրդատվական եզրակացությունը վերաբերում է իր քննության ներքո գտնվող գործին, որի շրջանակում դատարանը պետք է վերանայի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությունը: ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը վերաբերում է «սահմանադրական կարգի տապալմանը»:

Սահմանադրական դատարանը Եվրոպական դատարանից եզրակացություն է խնդրել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի (առանց օրենքի պատժի անթույլատրելիության) որոշ կետերի, մասնավորապես՝ «օրենք» հասկացության, օրենքի որոշակիության, մատչելիության, կանխատեսելիության և կայունության հասկացությունների, ինչպես նաև քրեական օրենքի հետադարձ ուժի բացակայության վերաբերյալ:

Մանրամասնելով ՄԻԵԴ-ի թիվ 16-րդ արձանագրության էությունը՝ նշվում է, որ այն «թույլ է տալիս վավերացված անդամ պետությունների կողմից սահմանված բարձրագույն դատարաններին և տրիբունալներին խորհրդատվական եզրակացություններ պահանջել այն սկզբունքային հարցերի վերաբերյալ, որոնք վերաբերում են եվրոպական կոնվենցիայում կամ դրան կից արձանագրություններում սահմանված իրավունքների և ազատությունների մեկնաբանմանը կամ կիրառմանը»:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշում էր կայացրել՝ կասեցնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները և խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկի հանձնաժողով:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan