Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արման Թաթոյանն ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա կապակցությամբ

Արման Թաթոյանն ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա կապակցությամբ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արման Թաթոյանն ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա կապակցությամբ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա կապակցությամբ: Ինչպես  հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ուղերձում մասնավորապես ասվում է.

«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի´ ներկայացուցիչներ,

 շնորհավորում եմ ձեզ հայ մամուլի օրվա առթիվ:

Խոսքի և լրագրողական գործունեության ազատությունը երկրի ժողովրդավարական զարգացման հիմնարար ցուցիչներից է: Դուք անգնահատելի աշխատանք եք կատարում հասարակության տեղեկատվություն ստանալու իրավունքը երաշխավորելու և այլակարծությունը խթանելու հարցերում: Գլխավորապես ձեր աշխատանքի շնորhիվ է քաղաքացին պատկերացում կազմում հանրային մարմինների ու այդ մարմինները ներկայացնող պաշտոնատար անձանց աշխատանքի մասին: Այդ կերպ է երաշխավորվում քաղաքացիական վերահսկողությունը պետության նկատմամբ:

Ձեր աշխատանքի անխոչընդոտ իրականացման համար համակարգային առումով երկրում պետք է ձևավորվի այնպիսի մթնոլորտ, որպեսզի լրագրողն ինքը զգա, որ պետության կողմից պաշտպանված է իր մասնագիտական աշխատանքի հանդեպ ցանկացած ոտնձգությունից: Միևնույն ժամանակ, խոսքի ազատության իրավունքի իրացումը ենթադրում է նաև պատասխանատու լրագրություն: Լրատվական գործունեության տեսանկյունից այդպիսի պարտականություն է մասնագիտական բարձր պրոֆեսիոնալ և բարեխիղճ աշխատանքը՝ լրագրության հանրահայտ սկզբունքների պահպանմամբ: Թող որ «Մի՛ վնասիր» հիմնարար սկզբունքը ձեր աշխատանքում մշտապես լինի առաջնային, քանի որ դուք իրականացնում ենք հանրային կարևոր գործառույթ՝ նպաստելով ժողովրդավարության զարգացմանը»:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan