Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Երբ ասում ենք՝ փողի խնդիր չունենք, չի նշանակում՝ դուրս գանք ու ուղղակի փող բաժանենք, այդ դեպքում փողի արժեքը կընկնի. վարչապետ Փաշինյան

Երբ ասում ենք՝ փողի խնդիր չունենք, չի նշանակում՝ դուրս գանք ու ուղղակի փող բաժանենք, այդ դեպքում փողի արժեքը կընկնի. վարչապետ Փաշինյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Երբ ասում ենք՝ փողի խնդիր չունենք, չի նշանակում՝ դուրս գանք ու ուղղակի փող բաժանենք, այդ դեպքում փողի արժեքը կընկնի. վարչապետ Փաշինյան

Ես ասել եմ, որ մեր ամենամեծ պրոբլեմը կապիտալ մասով ծախսերն են: Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց անցած տարվա ժամանակահատվածի համեմատ՝ այս տարի կապիտալ ծախսերը շատ շոշափելի են, բայց մեր սահմանած նշաձողին չենք կարող հասնել, քանի որ նաև բարձր որակական չափանիշներ ենք դրել»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ հաստատում է իր՝ նախկինում արված այն հայտարարությունը, թե փողի խնդիր չունենք: Նա նկատեց, որ դա նաև քաղաքական շահարկումների առիթ է տալիս: «Բայց երբ ասում ենք, որ մենք փողի խնդիր չունենք, դա չի նշանակում, որ դուրս գանք ու ուղղակի փող բաժանենք, այդ դեպքում փողի արժեքը կընկնի, այսինքն՝ կարժեզրկվի»,-ասաց նա  և նշեց, որ այդ դեպքում կարող է այնպես ստացվել, որ մեկ կիլոգրամ հաց գնելու համար երկու կիլոգրամ գումար պետք է տաս:

«Երբ ասում ենք, որ փողի խնդիր չունենք, նկատի ունենք՝ կապիտալ ներդրում անելու համար փողի խնդիր չունենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ ինը ամիսների ընթացքում բյուջեի եկամտային մասը ավելացել է 21,6  տոկոսով:

«Մենք ռազմավարության վրա աշխատում ենք և եկել ենք եզրակացության, որ պոտենցիալ գումարները պետք է ներգրավել կապիտալ ծախսերի վրա, որոնք մենք համարում ենք մեգածրագրեր, և այդ դեպքում գումարը կունենա արժեք»,-ասաց նա:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan