Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-Չինաստան առևտրային համաձայնագիրը. կողմերը հայտարարություն են ընդունել

Ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-Չինաստան առևտրային համաձայնագիրը. կողմերը հայտարարություն են ընդունել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-Չինաստան առևտրային համաձայնագիրը. կողմերը հայտարարություն են ընդունել

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները Չինաստանի հետ ընդունել են համատեղ հայտարարություն՝ կապված առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, համատեղ հայտարարությունը ընդգծում է ԵԱՏՄ-Չինաստան բազմակողմանի գործընկերության կարևորությունը: Հայտարարությունն արվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասայի, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի, Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևի, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի, ինչպես նաև Չինաստանի կառավարության ղեկավար Լի Կեցյանի անունից:

Համաձայնագիրը Միության, որպես միասնական սուբյեկտի, և Չինաստանի միջև ստեղծում է իրավական հիմք առևտրատնտեսական համագործակցության համար: Այն ազատ առևտրի համաձայնագրի ձևաչափով չէ, չի նախատեսվում մաքսատուրքերի իջեցում կամ վերացում: Համաձայնագրի նպատակն է բարձրացնել կարգավորման համակարգի թափանցիկության մակարդակը, հեշտացնել առևտրային ընթացակարգերը, ինչպես նաև զարգացնել կոոպերացիոն կապերը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan