Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում դասադուլ են անում և ստորագրություններ հավաքում

ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում դասադուլ են անում և ստորագրություններ հավաքում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում դասադուլ են անում և ստորագրություններ հավաքում

Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողների մի մասը դասադուլ է իրականացնում բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին օրինագծի պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դասադուլի կազմակերպիչներից, ֆակուլտետի ուսանող Գևորգ Գյուլումյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենց ակցիան նախազգուշացնող բնույթ է կրում:

«Սա ուղղակի նախազգուշական ակցիա է, նախարարությունում թող սա ընդունեն որպես նախազգուշացում: Նախարարին էլ կոչ եմ անում նման որոշում կայացնելուց առաջ խորհրդակցի մասնագետների հետ: Եթե մարդու ոտքը ցավում է, այդ ոտքը բուժում են, ոչ թե կտրում»,- ասաց Գյուլումյանը։

Երևանի պետական համալսարանի ռեկտորի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին դասադուլի հետ կապված որևէ մանրամասն տեղեկություն չունի: «Մեր լրագրողն այս պահին դեպքի վայրում է, սպասում ենք, որ գա, որպեսզի մենք էլ տեղեկանանք, թե ինչ է կատարվում: Դասերի ավարտից հետո կարող ենք ասել, թե ուսանողներից քանիսն են մասնակցել դասադուլին»,- ասաց Էմին-Տերյանը: Նա նշեց, որ իր տեղեկություններով դասադուլի միացել են նաև ֆակուլտետի մի քանի դասախոսներ:

ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին զբաղված է, և չի կարող պատասխանել մեր հարցերին:

Դասադուլի մասնակիցներից ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախագահ Սամվել Եղիազարյանը տեղեկացրեց, որ Հայաստանի տարբեր բուհերի շուրջ 700 ուսանող պատրաստվում է բաց նամակով դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների ուսուցման պարտադիր լինելն օրենքով ամրագրելու պահանջով: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ այդ նպատակով ստորագրահավաք են կազմակերպել:  «Նամակին կցելու ենք նաև ստորագրությունները: Ստորագրահավաքին այս պահին միացել է շուրջ 700 ուսանող, որոնց թվում ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի բոլոր ուսանողներն են, Պատմության ֆակուլտետից ուսանողներ կան, այլ բուհերի ուսանողներ ևս»,-ասաց նա:

Սամվել Եղիազարյանը հայտնեց, որ իրենք ստորագրություններն ու բաց նամակը բարձրաստիճան պաշտոնյաներին կուղարկեն մոտ օրերս, իսկ իրենց ստորագրահավաքին զուգահեռ նման ակցիա է իրականացվում նաև դասախոսների կողմից:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan