Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Իսրայելի գլխավոր դատախազը մեղադրանք կառաջադրի Նեթանյահուի նկատմամբ՝ կոռուպցիայի համար

Իսրայելի գլխավոր դատախազը մեղադրանք կառաջադրի Նեթանյահուի նկատմամբ՝ կոռուպցիայի համար
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Իսրայելի գլխավոր դատախազը մեղադրանք կառաջադրի Նեթանյահուի նկատմամբ՝ կոռուպցիայի համար

Իսրայելի գլխավոր դատախազ Ավիխայ Մանդելբլիտը հայտնել է, որ մտադիր է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ կոռուպցիայի հետ կապված 3 քրեական գործ հարուցել: Այս մասին տեղեկացնում է vedomosti.ru կայքը:

Մանդելբլիտը նշել է, որ այդ որոշումն իրեն շատ ծանր է տրվել, նա այն կայացրել է «ծանր սրտով, բայց առանց տատանվելու»:

Գլխավոր դատախազը խոստացել է մեղադրել Նեթանյահուին մեքենայությունների, կաշառակերության և վստահության չարաշահման համար: Սա առաջին դեպքը կլինի Իսրայելի պատմության մեջ, երբ կառավարության  գործող ղեկավարը քրեական հետապնդման կենթարկվի:

Նեթանյահուի նկատմամբ ամենալուրջ մեղադրանքները կապված են «Գործ 4000»-ի հետ: Քննության վարկածի համաձայն՝ Իսրայելի վարչապետը հովանավորել է «Բեզեք» հեռահաղորդակցային ընկերության արժեթղթերի հսկիչ փաթեթը տնօրինող Շաուլ Ելովիչին, որն էլ իր ենթակայության տակ գտնվող կայքերից մեկում գովազդել է վարչապետին:

Նեթանյահուին մեղադրում են նաև ծառայությունների դիմաց նվերներ վերցնելու, ինչպես նաև տեղի թերթերից մեկի սեփականատիրոջ հետ մրցակից թերթին վնասելու համար պայմանավորվածությունների մեջ մտնելու համար:

Կնեսետի ձախակողմյան թևի մի քանի պատգամավորներ կոչ են արել Նեթանյահուին հրաժարական ներկայացնել, բայց վարչապետը մտադիր չէ մեղադրանքների պատճառով հեռանալ պաշտոնից: Իր նկատմամբ քրեական հետապնդումը Նեթանյահուն որակել է որպես «կախարդների որս»՝ ընդդիմության և լրագրողների կողմից:

Հոկտեմբերին Երուսաղեմում լսումների ժամանակ Նեթանյահուի փաստաբանները փորձել էին ապացուցել, որ իրենց պաշտպանյալը ոչ մի կապ չունի հանցագործությունների հետ:  

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan