Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թրամփը եւ ԱՄՆ-ի առաջին տիկինը մասնակցել են Սուրբծննդյան եղեւնու լույսերը վառելու արարողությանը

Թրամփը եւ ԱՄՆ-ի առաջին տիկինը մասնակցել են Սուրբծննդյան եղեւնու լույսերը վառելու արարողությանը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Թրամփը եւ ԱՄՆ-ի առաջին տիկինը մասնակցել են Սուրբծննդյան եղեւնու լույսերը վառելու արարողությանը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ առաջին տիկին Մելանյա Թրամփը մասնակցել են Սուրբծննդյան եղեւնու լույսերը վառելու ամենամյա ազգային արարողությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են տեղական զանգվածային լրատվամիջոցները: Թրամփը շնորհակալություն Է հայտնել այն աշխատակիցներին, որոնք հնարավոր են դարձրել այդ իրադարձությունը, եւ մի փոքր պատմել Է արարողության պատմության մասին:

«Մելանյան եւ ես ցանկանում ենք ձեզ մաղթել շատ, շատ երջանիկ Սուրբ Ծնունդ»,- ասել Է նախագահը հյուրերին: Այնուհետեւ նա հաշվել Է մինչեւ հինգը, ինչից հետո առաջին տիկինը միացրել Է Սուրբծննդյան եղեւնու լուսավորումը: Նվագախումբը նվագել Է "We Wish You a Merry Christmas"-ը: Նշվում Է, որ արարողությունը տեղի Է ունեցել Էլիպսում (նախագահական զբոսայգու հարավային մասը): Հարյուրավոր մարդիկ Էին հավաքվել այնտեղ՝ դառնալու Սուրբծննդյան եղեւնու լույսերը վառելու արարողության վկաները: Այս շաբաթ ավելի վաղ առաջին տիկինը ներկայացրել Է Սպիտակ տան Ծննդյան տոների զարդարանքները, որոնք համապատասխանում են «Ամերիկայի ոգին» թեմային: Ընդհանուր առմամբ Սպիտակ տունը զարդարում են 58 տոնածառ, ավելի քան 15 հազար ժապավենակապ եւ 2,5 հազարից ավելի լուսաշղթա, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan