Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ֆրանսիայում բողոքներն առավել մեծ չափերի են հասել 2010 թվականից ի վեր. «Մոնդ»

Ֆրանսիայում բողոքներն առավել մեծ չափերի են հասել 2010 թվականից ի վեր. «Մոնդ»
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ֆրանսիայում բողոքներն առավել մեծ չափերի են հասել 2010 թվականից ի վեր. «Մոնդ»

Փարիզի «Մոնդ» թերթը նշում Է բողոքի ցույցերի մասնակիցների շատ բարձր ակտիվությունն ամբողջ երկրում, ընդհուպ մինչեւ ոչ մեծ քաղաքները, որոնք Ֆրանսիայում տեղի ունեցան դեկտեմբերի 5-ին համազգային գործադուլի շրջանակներում: Ավելի քան 800 հազար մարդ Է մասնակցել կենսաթոշակային բերենորոգման դեմ ցույցերին Ֆրանսիայի 100-ից ավելի քաղաքներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դա շատ ուժեղ մոբիլիզացում Է ինչպես պետական, այնպես Էլ մասնավոր հատվածում»,- մեջբերում Է անում հրատարակությունը Ֆրանսիայի խոշորագույն արհմիության՝ Աշխատանքի համընդհանուր համադաշնության գլխավոր քարտուղար Ֆիլիպ Մարտինեզի խոսքից:
Ֆրանսիայի մյուս խոշոր արհմիութենական միավորման՝ «Ֆորս ուվրիեր»-ի առաջնորդ Իվ Վեյրիեի կարծիքով՝ այս ակտիվությունը «բացառիկ թափ Է առել, ինչը չի եղել 2010 եւ 1995 թվականներից ի վեր»:
«Մոնդը» բերում Է երկրի մի շարք քաղաքներում բողոքավոր ֆրանսիացիների քանակի՝ իշխանության պաշտոնական գնահատումների օրինակներ: Շուրջ 65 հազարը դուրս Է եկել Փարիզի փողոցներ, 33 հազարն ակցիաներին մասնակցել Է Թուլուզում, 25 հազարը՝ Մարսելում, 20 հազարը՝ Բորդոյում, 19 հազարը՝ Նանտում, 15 հազարը՝ Կլերմոն Ֆերանում, 12-ից մինչեւ 13 հազարը՝ Լիլ, Ռուան, Գրենոբլ քաղաքներում:
Արդյունքում դեկտեմբերի 5-ին տնտեսության ամբողջ հատվածներ եւ վարչակազմի տարբեր մակարդակներ աշխատել են խիստ արգելակված ռեժիմով, տրանսպորտում երթեւեկությունը լրջորեն խախտվել Է, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan