Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել է

ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել է
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել է

Եվրասիական տնտեսական միության երկրների հետ Հայաստանի առևտրի շրջանառությունը 2019-ի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 10.7 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 796 մլն 858.7 հազար դոլար:

Այս մասին են փաստում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

2019-ի առաջին 10 ամիսներին ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1 մլրդ 796 մլն 858.7 հազար դոլար՝ 2018-ի նույն ժամանակի 1 մլրդ 623 մլն 206.9 հազար դոլարի համեմատ:

Ընդ որում, 2019-ի հունվար-հոկտեմբերին Միությունում առևտրաշրջանառության ամենամեծ ծավալը եղել է Ռուսաստանի հետ՝ կազմելով 1 մլրդ 734 մլն 523 հազար դոլար՝ 2018-ի նույն ժամանակի համեմատ աճելով 10.5 տոկոսով: Բելառուսի հետ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 52 մլն 969.4 հազար դոլար՝ 2018-ի հունվար-հոկտեմբերի համեմատ աճելով 28.1 տոկոսով: Ղազախստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 6 մլն 541 հազար դոլար, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ցուցանիշը նվազել է 37.9 տոկոսով, իսկ Ղրղզստանի հետ առևտրաշրջանառության ծավալը կազմել է 2 մլն 825.4 հազար դոլար՝ 2018-ի հունվար-հոկտեմբերի համեմատ աճելով 3 անգամ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan