Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Գազ էքսպորտի» հետ ունենք համաձայնագիր, որ 2020թ. կշարունակի պահպանվել 165 դոլար արժեքը. Գարեգին Բաղրամյանը` գազի սակագնի մասին

«Գազ էքսպորտի» հետ ունենք համաձայնագիր, որ 2020թ. կշարունակի պահպանվել 165 դոլար արժեքը. Գարեգին Բաղրամյանը` գազի սակագնի մասին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Գազ էքսպորտի» հետ ունենք համաձայնագիր, որ 2020թ. կշարունակի պահպանվել 165 դոլար արժեքը. Գարեգին Բաղրամյանը` գազի սակագնի մասին

Բանակցությունները բազմափուլ են, այս փուլում կարող ենք արձանագրել, որ արդեն ունենք համաձայնագիր գազ ներկրող «Գազ էքսպորտի» հետ, որ 2020թ. 165 դոլարը արժեքը շարունակելու է մնալ նույնը: Այս մասին այսօր «Գազի գնագոյացումը և սակագինը. ինչպե՞ս կավարտվեն ՌԴ-ի հետ բանակցությունները» թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

«Միևնույն ժամանակ բանակցություններն ընթանում էին ընդհանուր ընկերության ծախսային մասն օպտիմալացնելու, ինչպես նաև քննարկվում է մինչև 2030թ. լայնածավալ ներդրումային ծրագիր՝ շուրջ 500 մլն դոլարի, որը հիմնականում պետք է ուղղվի գազափոխադրման համակարգը բարելավելուն, որովհետև վերջին 5-10 տարվա ընթացքում հիմնական ներդրումներն ուղղվել են գազաֆիկացիայի, բաժանորդների ավելացմանը և գազաբաշխման համակարգին»,-ասաց նա:

Գարեգին Բաղրամյանն ասաց, որ ընկերությունը նախապատրաստել և արդեն քննարկել է մինչև 2030թ. մոտ 500 մլն ներդրումային ծրագիրը: Նա նաև նշեց, որ երբ որ բանակցություններն ավարտվեն, բնականաբար, ամբողջական տեղեկություն կտրամադրեն:

«Այժմ բանակցություններ են գնում, որ ունենք երկարաժամկետ՝ մոտ 10 տարվա գնագոյացման մեխանիզմներ և փորձենք այն ամրագրել, որը բնականաբար կապում ենք ներդրումներից ակնկալվող արդյունքների հետ»,-ասաց ՀԾԿ հանձնաժողովի նախագահը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan