Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգը կպարզեցվի

ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգը կպարզեցվի
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգը կպարզեցվի

Ռուսաստանի կառավարությունն առաջարկել է պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն տալ այն օտարերկրացիներին, որոնց չափահաս զավակներն արդեն ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն: Այս մասին տեղեկացնում է «Российская газета» պարբերականը:

Պետդուման առաջին ընթերցմամբ քվեարկել է տվյալ օրինագծի օգտին:

Նիստի ժամանակ ՌԴ ներքին գործերի փոխնախարար Իգոր Զուբովը տեղեկացրել է, որ ներկա դրությամբ օրենքը գործում է միայն չափահաս անձանց ոչ աշխատունակ ծնողների համար:

Զուբովը նշել է նաև, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո (դա տեղի կունենա օրենքի հրապարակումից 90 օր անց) հնարավորություն կտա միավորել ընտանիքները, ինչպես նաև դրական ազդեցություն կունենա ՌԴ աշխատաշուկայի վրա: Այս օրենքը, փոխնախարարի գնահատմամբ, հնարավորություն կտա ՌԴ-ին տարեկան 50 000-ով ավելի քաղաքացի ունենալ և, ինչպես փորձն է ցույց տալիս, նրանք փորձառու և որակավորված կադրեր կլինեն:

Այն հարցին, թե արդյոք օրենքի ընդունումից հետո օտարերկրյա ներգաղթյալները երեխաներ չեն ունենա Ռուսաստանում` քաղաքացիություն ստանալու նպատակով, փոխնախարարը պատասխանել է, որ իրենք Ռուսաստանի դռները չեն բացում բոլոր նրանց առաջ, ովքեր ցանկանում են գալ, այլ այդ հարցին մոտենում են խիստ ընտրություն կատարելով:

Օրինագծում նշվում է, որ քաղաքացիության համար դիմած անձանց երեխաները պետք է լինեն չափահաս և աշխատունակ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan