Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Իրանում ութ մարդ բանտարկության Է դատապարտվել ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար

Իրանում ութ մարդ բանտարկության Է դատապարտվել ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Իրանում ութ մարդ բանտարկության Է դատապարտվել ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար

Իրանի իշխանություններն ութ մարդու բանտարկության են դատապարտել ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար: Այդ մասին փետրվարի 18-ին լրագրողներին հայտնել Է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամ Հոսեյն Իսմայիլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնում Է ISNA գործակալությունը, Իսմայիլին թվարկել Է Իրանի այն ութ քաղաքացիների անունները, որոնք վեցից մինչեւ տասը տարվա բանտարկության են դատապարտվել «ԱՄՆ-ի կառավարության հետ համագործակցելու» համար:
Պաշտոնյան նշել Է, որ «այսպես կոչված շրջակա միջավայրի գործով մեղադրվողները, Իրանի դատական իշխանությունների կարծիքով, կատարել են գործողություններ, որոնք սպառնում են ազգային անվտանգությանը»:
«Դատավճիռը հաստատվել Է վճռաբեկ դատարանի կողմից, եւ այն վերջնական Է»,-հավելել Է նա:
Արեւմտյան ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ մեղադրյալները ձերբակալվել են մոտավորապես երկու տարի առաջ: Ընդ որում նրանց մի մասը, բացի Իրանի քաղաքացիությունից, ունի ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan