Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վրաստանի գլխավոր վարակաբանի որդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Վրաստանի գլխավոր վարակաբանի որդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վրաստանի գլխավոր վարակաբանի որդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար, երկրի գլխավոր վարակաբան Ամիրան Գամկրելիձեի որդին՝ Նիկոլոզ Գամկրելիձեն, վարակվել է կորոնավիրուսով:

Այս մասին Նիկոլոզ Գամկրելիձեն տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:

Նա Թբիլիսիի կլինիկաներից մեկի վերահսկիչ խորհրդի անդամ է: Նիկոլոզ Գամկրելիձեի գրառման համաձայն՝ նա շփվել է բժիշկներից մեկի հետ, որի մոտ Իտալիայից վերադառնալուց հետո կորոնավիրուս էր հայտնաբերվել:

Նիկոլոզ Գամկրելիձեն նաև նշել է, որ իրեն լավ է զգում, և որ իր հիվանդության մասին հայտնում է, քանի որ կարծում է, որ հիվանդության մեջ ամոթալի ոչինչ չկա, և պետք չէ խուճապի մատնվել:

«Վստահ եմ՝ եթե ավելի համախմբված լինենք, մեր երկիրը շատ շուտով կհաղթահարի այս մարտահրավերը»,- գրել է նա:
 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan