Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թուրքիան ՆԱՏՕ-ից հավելյալ օգնություն է խնդրել Սիրիայի հարցում

Թուրքիան ՆԱՏՕ-ից հավելյալ օգնություն է խնդրել Սիրիայի հարցում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Թուրքիան ՆԱՏՕ-ից հավելյալ օգնություն է խնդրել Սիրիայի հարցում

Թուրքիան հավելյալ օգնություն է խնդրել ՆԱՏՕ-ից Սիրիայի հարցով՝ սահմանը պաշտպանելու, ինչպես նաև ներգաղթյալների հետ կապված մարտահրավերներին դիմագրավելու համար:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին երկուշաբթի հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ավարտին:

«Այսօր կայացած բանակցությունների ժամանակ մենք գլխավորապես քննարկել ենք Սիրիայում տիրող իրավիճակը: Ես ընդգծել եմ Թուրքիային ՆԱՏՕ-ի և դաշնակից երկրների կողմից անհապաղ հավելյալ օգնություն տրամադրելու կարևորությունը: Սիրիայի և Թուրքիայի սահմանը ՆԱՏՕ-ի հարավարևելյան սահմանն է: Սիրիայում տիրող ճգնաժամը սպառնալիք է մեր տարածաշրջանին և ողջ Եվրոպային ինչպես անվտանգության ոլորտում, այնպես էլ՝ մարդասիրական: Ոչ մի եվրոպական երկիր չի կարող իրեն շքեղություն թույլ տալ և անտարբեր մնալ Սիրիայի ողբերգության նկատմամբ»,- ասել է Էրդողանը

Այս հայտարարությունը նախորդել է Բրյուսելում Էրդողանի հանդիպմանը Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի ղեկավարների հետ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan