Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մհեր Գրիգորյանը չի բացառում, որ ռուսական կողմի հետ գազի գնի փոփոխման մասին քննարկում կլինի

Մհեր Գրիգորյանը չի բացառում, որ ռուսական կողմի հետ գազի գնի փոփոխման մասին քննարկում կլինի
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մհեր Գրիգորյանը չի բացառում, որ ռուսական կողմի հետ գազի գնի փոփոխման մասին քննարկում կլինի

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի բացառում, որ գազի գնի նվազման մասին կարող է քննարկում լինել ռուսական կողմի հետ՝ ֆիքսված գինը բանաձևային գնի փոխելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Գրիգորյանն ասաց մամուլի ասուլիսի ժամանակ` անդրադառնալով հարցին, թե նավթի գների անկման պայմաններում ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում գազի գնի առումով, ե՞րբ են նախանշված ռուսական կողմի հետ բանակցությունները։

«Գազի գնի փոփոխություն, իհարկե, տեղի կունենա աշխարհում։ Էներգառեսուրսների գների փոփոխություն արդեն իսկ կա, ինչը կհանգեցնի այլ էներգակիրների գների փոփոխման։ Չեմ բացառում նվազումը, և, իհարկե, քննարկումներ են սկսվելու այդ առումով։ Մենք պետք է կրկին վերագնահատենք մեր դիրքերը»,–ասաց Գրիգորյանը։

Մյուս կողմից, ըստ նրա, նավթի գնից բխող գազի գնի տատանումը տալիս է որոշակի էֆեկտներ, երբ համագործակցությունն իրականացվում է լողացող բանաձևով, սակայն Հայաստանի դեպքում ֆիքսված գին է գործում։

«Ֆիքսված գինը որոշ դեպքերում դրական, որոշ դեպքերում` ոչ այնքան դրական արդյունք է տալիս։ Մենք պետք է վերլուծություններ անենք, և, եթե հասկանանք, որ այս իրավիճակը կարող է երկար շարունակվել, ապա հնարավոր է, որ բանաձևային գնի տարբերակը մեզ համար ամենաընդունելին լինի»,- նշեց Գրիգորյանը և հավելեց, որ մեկ շաբաթվա կամ գուցե մեկ ամսվա կտրվածքով նավթի գնի անկման պայմաններում պետք չէ որոշում կայացնել՝ ֆիքսված գնից բանաձևային գնի անցում կատարելու մասին։

2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի համար ռուսական գազի գինը պահպանվել է 2019 թվականի մակարդակին՝ հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար՝ 2018 թվականի 150 դոլարի փոխարեն։ Հայաստանի ներսում սպառողների համար սակագներն արդեն երկրորդ տարին չեն փոխվում. տնային տնտեսությունների համար գազի գինը նախկինի պես կազմում է 139 հազար դրամ՝ հազար խ/մ դիմաց։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan