Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցից տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցից տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցից տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

«Էրեբունի» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստանալաուց հետո այսօր առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Քոչարյանի պաշտպանական խմբի տարածած հայտարարությունից։

«Բժիշկները նրա առողջական վիճակում դինամիկա են արձանագրել, սակայն փաստել են, որ Ռոբերտ Քոչարյանը այս պահին բժշկի մշտական վերահսկողության և հետագա բուժման կարիք ունի։ 

Փաստաբանական թիմը քննարկում է ստեղծված համաճարակային իրավիճակում Ռոբերտ Քոչարյանին ՔԿՀ տեղափոխելու նպատակահարմարության և նրա առողջության անվտանգության հարցը։ Այս պահին նաև առկա է բժշկական փաստաթղթերի ուսումնասիրության անհրաժեշտությունը։

Արդեն իսկ հայտնի է, որ ՔԿ համակարգում առկա են կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքեր, իսկ թեստեր բավարար չափով չեն հանձնվում։ Հաշվի առնելով այդ՝ պաշտպանները գտնում են, որ նման պայմաններում Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը թույլ չի տալիս, որ նա պահվի ՔԿՀ-ում, որտեղի աշխատակիցները դեռ չեն հանձնել կորոնավիրուսի թեստը։

Հարկ ենք համարում ընդգծել, որ փաստաբանական թիմը Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակին վերաբերող մանրամասն տեղեկատվություն՝ բժշկական եզրակացություն, ստացած բուժում, չի հրապարակելու, քանի որ դա խիստ անձնական տեղեկություն է և բժշկական գաղտնիք»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan