Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Իրանը կորոնավիրուսի պատճառով չեղարկել է բանակի օրվա զորահանդեսը. «ՌԻԱ Նովոստի»

Իրանը կորոնավիրուսի պատճառով չեղարկել է բանակի օրվա զորահանդեսը. «ՌԻԱ Նովոստի»
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Իրանը կորոնավիրուսի պատճառով չեղարկել է բանակի օրվա զորահանդեսը. «ՌԻԱ Նովոստի»

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ապրիլի 15-ին կայացած կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ երկրի բանակի օրվան նվիրված զորահանդեսը չի կայանալու: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ամեն տարի այնպես է եղել, որ ֆարվարդինի 29-ին (Իրանական օրացույցի առաջին ամսի 29-ին, որը այս տարի համապատասխանում է ապրիլի 17-ին) անցկացվել է Իրանի օդային և ցամաքային զինված ուժերի ռազմական շքերթը: Այս տարի այն անհնար է անցկացնել` կապված առողջապահության ոլորտում ստեղծված իրավիճակի հետ»,-ասել է Ռոհանին:

Ապրիլի վերջում Իրանում նշվում է բանակի օրը (զինված ուժերի մի մասի) և այդ առիթով զորահանդեսի անցկացումն ավանդույթ է, սակայն դա միակ օրը չէ, երբ Իրանի զինված ուժերը ցուցադրում են իրենց ձեռքբերումները. շքերթներ, որպես կանոն, տեղի են ունենում նաև օգոստոսի վերջին` երկրի պաշտպանական արդյունաբերության օրվա կապակցությամբ:

Վերջին տվյալներով՝ Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 74 877 դեպք, մահացել է 4683 մարդ, առողջացել` 48 129-ը:

Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 120 000-ը՝ հասնելով 126 757-ի, գրանցվել է վարակման 2 000 231 դեպք, ապաքինվել է 484 600 մարդ։ Այս մասին վկայում են Worldometers առցանց թարմացվող կայքի տվյալները։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan