Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ֆրանսիան երկարաձգում է արտակարգ դրության ժամկետը

Ֆրանսիան երկարաձգում է արտակարգ դրության ժամկետը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ֆրանսիան երկարաձգում է արտակարգ դրության ժամկետը

Ֆրանսիայի Սենատն առաջին ընթերցմամբ հավանության է արժանացրել կորոնավիրուսով պայմանավորված երկրում առկա արտակարգ դրության ժամկետը մինչև հուլիսի 10-ը երկարաձգելու նախագիծը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ սենատորները քվեարկել են արտակարգ դրությունը մինչև հուլիսի 10-ը երկարաձգելունախագծի օգտին, թեպետ, ի սկզբանե կառավարությունը նախատեսում էր երկարաձգել մինչև հուլիսի 24-ը: Նախագիծը ենթադրում է հետևել կորոնավիրուսով վարակվածներին և նրանց կոնտակտավորներին: Այս մասին «Թվիթեր»-ում նշել է սենատոր Ֆիլիպ Բան: Նախագծով նախատեսվում է նաև, որ ընտանեկան բռնության զոհ դարձած կանայք պետք է մեկուսացման կամ կարանտինի ռեժիմը պահպանեն ամուսնուց հեռու՝ առանձին պայմաններում:
Նախագիծը մայիսի 6-ին կդիտարկի Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը:
Ակնկալվում է, որ Ֆրանսիան կսկսի փուլային տարբերակով դուրս գալ կարանտինից մայիսի 11-ին: Վարչապետ Էդուար Ֆիլիպը ներկայացրել էր ինքնամեկուսացումից դուրս գալու նախագիծ՝ հայտարարելով մանկապարտեզների, դպրոցների, խանութների փուլ առ փուլ բացման մասին: Ռեստորաններն ու սրճարաններն առայժմ փակ կմնան: Մայիսի 11-ից պարտադիր կլինի հասարակական տրանսպորտում պաշտպանիչ դիմակ կրելը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan