Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՊԵԿ-ը նախատեսում է էլեկտրոնային ծառայություններ մատուցող ընկերություններում վիրտուալ ՀԴՄ ներդնել

ՊԵԿ-ը նախատեսում է էլեկտրոնային ծառայություններ մատուցող ընկերություններում վիրտուալ ՀԴՄ ներդնել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ՊԵԿ-ը նախատեսում է էլեկտրոնային ծառայություններ մատուցող ընկերություններում վիրտուալ ՀԴՄ ներդնել

 Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը մայիսի 6- մամուլի ասուլի ժամանակ ներկայացրեց կորոնավիրուսի պայմաններում ՊԵԿ նախաձեռնությամբ մշակված էլեկտրոնային հարթակները և գործիքները։

Ինչպես տեղեկացրին «Արմենպրես»-ին, Փաշայանը հիշեցրեց, որ կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու, ինչպես նաև հետևանքները չեզոքացնելու նպատակով դեռևս մարտի սկզբին ՊԵԿ նախագահի հրամանով և ղեկավարությամբ ստեղծվեց աշխատանքային խումբ՝ կանխարգելիչ միջոցառումների և օպերատիվ տեղեկատվությունների տրամադրման համապատասխան աշխատանքային խումբ։

«Միանգամից շատ արագ ներդվեց էլեկտրոնային վճարման համակարգը։ Գիտեք, որ Պետական եկամուտների կոմիտեի բոլոր հաշվետվական ձևերը, հարկային հաշիվները, հարկային փաստաթղթերը էլեկտրոնային են, և մնացել էր, որ վճարումները լինեին էլեկտրոնային։ Դա, իհարկե, մի քանի անգամ կրճատեց մեր հարկ վճարողների հետ շփումը, բանկ այցելությունները և այլն»,- ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը։

Փաշայանի խոսքով՝ վճարման համակարգը ներդնելուց հետո ՊԵԿ-ը սկսեց աշխատանքներ իրականացնել նաև այլ ուղղություններով։ Դրանցից են հիփոթեքի վերադարձի դիմումի ձևի էլեկտրոնային եղանակով բանկերից ստացումը և վերլուծական «խելացի» համակարգը, որը հարմարեցվել է համավարակի պայմաններին։

ՊԵԿ-ի նախագահի տեղակալը հայտնեց, որ մայիսի 6-ին Կենտրոնական բանկի հետ քննարկել են էլեկտրոնային վիրտուալ ՀԴՄ-ի գաղափարը ներդնելու հարցը։

«Դա նոր համակարգ է, որը արդեն ստեղծված է ՊԵԿ-ում և սպասում ենք, որպեսզի բիզնեսը առաջ գա և ինտեգրվի այդ համակարգին։ Էլեկտրոնային ծառայություններ մատուցող կազմակերպություններում, նաև համավարակի պայմաններում բոլոր այն կազմակերպություններում, որոնք ծառայություն են մատուցում հեռախոսի միջոցով, ինտեգրվում է էլեկտրոնային ՀԴՄ-ն ընկերությունների էլեկտրոնային կառավարման համակարգի հետ, տեղեկատվությունն առցանց եղանակով ֆիքսվում է ՊԵԿ-ում և հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնը վայրկյանների ընթացքում տրվում է սպառողին։ Դա ևս օգնում է, որպեսզի սպառողներն ավելի հարմարավետ օգտվեն էլեկտրոնային ծառայություններից, իսկ մեր տնտեսավարողները հնարավորություն ունենան ավելի որակով և արագ ծառայություններ մատուցել»,- եզրափակեց Փաշայանը։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan