Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վրաստանն Ուկրաինայից իր դեսպանին ետ է կանչում Սաակաշվիլու նշանակման պատճառով

Վրաստանն Ուկրաինայից իր դեսպանին ետ է կանչում Սաակաշվիլու նշանակման պատճառով
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վրաստանն Ուկրաինայից իր դեսպանին ետ է կանչում Սաակաշվիլու նշանակման պատճառով

Վրաստանը Կիևից իր դեսպանին ետ է կանչում՝ կապված երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն Ուկրաինայի նախգահին առընթեր բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար նշանակելու հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին մայիսի 8-ին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

«Դա ընդունված պրակտիկա է դիվանագիտական հարաբերություններում, որը վկայում է կոնկրետ խնդրի ի հայտ գալու մասին, այդ իսկ պատճառով հետագա քայլերը հստակեցնելու համար անհրաժեշտ է դեսպանի հետ անցկացնել խորհրդակցություն»,-հայտարարել է Զալկալիանին: Նա ավելացրել է, որ ամեն դեպքում Թբիլիսին կտրուկ քայլերի չի գնա, իրենք դիվանագիտական հարաբերությունների խզում չեն դիտարկում:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նշանակվել է Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար: Համապատասան հրամանագիրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է մայիսի 7-ին: Սաակաշվիլին նշել է, որ առաջինը, ինչ պետք է անել տնտեսությանն օգնելու համար, բիզնեսին վարչական միջամտությունից ազատելն է:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan