Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդամենը 1 նոր դեպք

Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդամենը 1 նոր դեպք
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդամենը 1 նոր դեպք

Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդամենը 1 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Այսպիսով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության գրանցված դեպքերի թիվը հասել է 702-ի:

Վերջին օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից առողջացել է 24 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 456 է: Երկրում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 12 դեպք:

Վրաստանում 3787 մարդ գտնվում է կարանտինային գոտիներում, 337 մարդ հսկողության տակ է հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 4 909 393 է, մահացել է 320 441 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan