Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թորոսյանը չի բացառում, որ փակ տարածքներում դիմակ կրելը կարող է պարտադիր լինել 1 կամ 2 տարի

Թորոսյանը չի բացառում, որ փակ տարածքներում դիմակ կրելը կարող է պարտադիր լինել 1 կամ 2 տարի
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Թորոսյանը չի բացառում, որ փակ տարածքներում դիմակ կրելը կարող է պարտադիր լինել 1 կամ 2 տարի

Հայաստանում դիմակ կրելը փակ տարածքներում և հատուկ տնտեսավարողների մոտ, որոնք սահմանված են պարետի ցուցումներով, պարտադիր կլինի այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ է իրականացնել հակահամաճարակային միջոցառումներ՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ամռան շոգ օրերին դիմակ կրելը, արդյոք, վնաս չի՞ լինի քաղաքացիների առողջությանը։

«Դիմակների կրումը փակ տարածքներում և հատուկ տնտեսավարողների մոտ, որոնք սահմանված են պարետի ցուցումներով, պարտադիր կլինի այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ կլինի իրականացնել հակահամաճարակային միջոցառումներ՝ վիրուսի տարածումը կանխելու համար։ Ես չեմ բացառում, որ դա կարող է լինել 1 կամ 2 տարի: Հետևաբար, մենք պետք է պատրաստ լինենք երկարատև պայքարի։ Դիմակ կրելու և այն հանելու կանոններ կան, և մենք այդ մշակույթը պետք է ձևավորենք մեր մեջ այնպես, ինչպես, օրինակ, ամեն առավոտ և երեկո լվանում ենք մեր ատամները»,- նշեց Թորոսյանը։

Նրա խոսքով՝ այն անձինք, ովքեր առողջական որոշ խնդիրներից ելնելով չեն կարողանա կրել դիմակ՝ պետք է լինեն բժիշկների հսկողության տակ։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan