Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱԺ-ն ընդունեց ՍԴ դատավորների կենսաթոշակի, նոր թեկնածուների առաջադրման հերթականության մասին նախագծերը

ԱԺ-ն ընդունեց ՍԴ դատավորների կենսաթոշակի, նոր թեկնածուների առաջադրման հերթականության մասին նախագծերը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱԺ-ն ընդունեց ՍԴ դատավորների կենսաթոշակի, նոր թեկնածուների առաջադրման հերթականության մասին նախագծերը

80 կողմ, 1 դեմ ձայներով ՀՀ Ազգային ժողովը քիչ առաջ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանի եւ Սուրեն Գրիգորյանի կողմից ներկայացված օրենսդրական փոփոխությունների նախագծերը: Կողմ քվեարկեց Իմ քայլը խմբակցությունը, դեմ՝ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների մասին եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերով ակնկալվում է սահմանել եւ հստակեցնել հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների օրենսդրական հիմքերը եւ ապահովել կատարված փոփոխություններին համահունչ Սահմանադրական դատարանի ձեւավորման գործընթացի ավարտը:

Այսպիսով, Սահմանադրական փոփոխություններից հետո օրենսդիրները կարգավորեցին նաեւ 12 տարի պաշտոնավարած Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի ու Հրանտ Նազարյանի կենսաթոշակի հարցը: Մեկ այլ փոփոխությամբ ամրագրվեց դատավորների թափուր տեղերը, ինչպես նաեւ հստակեցվեց, թե դատարանակազմական որ մարմինը պետք է առաջինը թեկնածու առաջադրի, որ այնպես չստացվի՝ մեկ մարմինը վերջնաարդյունքում դատարանում ունենա 4 անդամ, մյուսը՝ 2՝ այդպիսով խախտելով հավասարակշռությունը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan