Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ վիճակը ամբողջովին վերահսկվում է․ Դավիթ Տոնոյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ վիճակը ամբողջովին վերահսկվում է․ Դավիթ Տոնոյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ վիճակը ամբողջովին վերահսկվում է․ Դավիթ Տոնոյան

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 13-ի ՀՀ կառավարության արտահերթ նիստում ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ին տեղի ունեցած միջադեպի մանրամասները և ներկայումս տիրող իրավիճակը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Դավիթ Տոնոյանը նշեց, որ հուլիսի 12-ին 12։30 սահմաններում հայկական դիրքերից մեկին մոտեցել է «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա ու անհասկանալի պատճառներով զինվորները դուրս են եկել մեքենային ու շարժվել են դեպի հայկական դիրքը։

«Դիրքը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, անմիջապես ՀՀ սահմանի վրա։ Քանի որ շարժումը անսպասելի էր մեր զինծառայողների համար, զինծառայողները վերադասին զեկուցելիս ստանում են հրահանգ՝ հաշվի առնել ադրբեջանական զինծառայողների մոլորվածությունը, աշխարագրությանը կամ օպերատիվ իրավիճակին չտիրապետելու հավանականությունը․ հակառակորդին կոչ է արվում լքել տարածքը, որը և իրականացնվում է։ Թողնելով ավտոմեքենան՝ Ադրբեջանի զինծառայողները վերադառնում են իրենց դիրքերը, որից հետո սկսվում է 82 մմ ականանետերով հրետակոծություն դեպի նույն դիրքը, ինչպես նաև մարտական խմբերի շարժ դեպի այդ դիրք, որը կասեցվել է հրետակոծությամբ և համապատասխան գործողություններով։ Հակառակորդը, կրելով կորուստներ, նահանջել է»,-ասաց Տոնոյանը։

Նախարարի խոսքով՝ մինչ այժմ նույն սցենարով տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ պարբերաբար 15-25 րոպե մեկ Ադրբեջանի ԶՈՒ-ն հրետակոծությունը սկսում է․ դադարը եղել է գիշերը 3։30-ից մինչև 5։30։

«Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են դիպուկահար կրակով, լռեցվում են, որի արդյունքում հակառակորդը ունի զգալի կորուստներ։ Մեր զինված ուժերը և համապատասխան կորպուսը շարունակում է սահմանի պահպանությունը։ Օպերատիվ վիճակը ամբողջովին վերահսկվում է և կառավարելի է»,- ասաց Տոնոյանը։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել:

«Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել»,- հայտնել էր Ստեփանյանը՝ հավելելով, որ հայկական կողմից կորուստներ չկան:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan