Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Երկիր Զաբախա»՝ Չիֆթալարյաններ

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Չիֆթալարենք: Ախալցխայի ամենանշանավոր տոհմի շառավիղները բազմաթիվ գյուտերի հեղինակ են: Տոհմիկ զինագործ Չիֆթալարենց գերդաստանից Հովհաննեսն ու Մկրտիչը իրենց զենքերի հավաքածուներով մասնակցել են ԱՄՆ-ի, եվրոպական և ռուսական մի շարք քաղաքների միջազգային ցուցահանդեսներին և արժանացել ոսկե մեդալների: Մկրտիչ Չիֆթալարյանի ստեղծած կայծքարավոր զենքի հավաքածուն այսօր պահվում է Ս. Պետերբուրգի Էրմիտաժում: Չիֆթալարենց զենքերից, որպես նվեր, ստանում է նաև Ռուսաստանի Ալեքսանդր 2-րդ կայսրը, որը 1860 թ. հանգստանում էր Բորժոմի առողջարաններում: Անվանի զինագործների այդ զենքերը այսօր զարդարում են Էրմիտաժի Կովկասյան բաժինը: Չիֆթալարյանների զենքերը, որպես նվեր, հասել են աշխարհի մի շարք նշանավոր մարդկանց՝ Ֆրանսուա Միտերանին, Ջորջ Բուշ Ավագին, Շարլ Ազնավուրին, Մարգրեթ Թետչերին, Նիկոլայ Ռիժկովին և այլոց, դրանցից որոշներն այսօր պահվում են Սարդարապատի ազգագրական թանգարանում:


Չիֆթալարյաններից Արամին է պատկանում կարծր ապարներում աշխատելու համար նախատեսված հորատող նոր մեքենայի գյուտը, ինչպես նաև այգեգործի մկրատի գյուտը, որի համար Արամ Չիֆթալարյանն արժանացել է ԽՍՀՄ ժողտնտեսության ցուցահանդեսի արծաթե մեդալի: Տոհմի մեկ այլ ներկայացուցչի՝ Եղիշեին է պատկանում մոմաթերթ արտադրող մեքենայի, ինչպես նաև այլումինից չջարդվող մեղրահաց ստեղծելու գյուտը (1909-1910 թթ.), որը 1913 թ. ցուցադրվեց Էստոնիայի Ֆելլին քաղաքում կազմակերպված ցուցահանդեսում: Եղիշե Չիֆթալարյանն այս ցուցահանդեսի հանձնաժողովի կողմից արժանացավ առաջին կարգի մրցանակի և ոսկե մեդալի:


Ախալցխայի՝ շուրջ հազարամյա պատմություն ունեցող տոհմիկ զինագործ և գյուտարար Այվազյան-Չիֆթալարյանների ազնվազարմ տոհմի մասին զրուցում ենք «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղ. ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan