Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Երկիր Զաբախա»` նշանավոր օլավերդցիներ

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Ջավախքի խորհրդանիշ բարձրագահ Աբուլ լեռան ծոցում է գտնվում Օլավերդ գյուղը: 1989 թ. հուլիսի 4-ին հեռավոր ու լեռնային այս գյուղում մեծ շուքով բացվում է Զորավար Անդրանիկի հուշարձանը: Քանդակագործը Մեծ եղեռնին զոհ դարձած Վանի նշանավոր գերդաստաններից մեկի` Մարտիրոսյանների ժառանգն է` Ջավախքի նշանավոր քանդակագործ Գևորգ Մարտիրոսյանը, գերդաստան, որի 40 անդամներին գրեթե ամբողջությամբ 1915 թ. Վանում կոտորել են թուրքերը, և Անդրանիկի շնորհիվ է, որ քանդակագործի տատը կարողանում է անցնել Արաքսը և փրկվել: Հենց գաղթի ճանապարհին էլ ծնվում է քանդակագործի հայրը` Հակոբը, որի մոր փրկարարին և այդպիսով իրեն կյանք պարգևողին` հայոց զորավարին, իր որդին անմահացրեց հայրենի գյուղում:

1989 թ. հուլիսի 4-ից ի վեր գյուղում ամեն տարի հուլիսին նշվում է Զորավար Անդրանիկին նվիրված տոնը, որը ներկայումս վեր է ածվել համաջավախքյան տոնակատարության:

1994 թ. հոկտեմբերի 24-ին Ախալքալաքի Լենինի անվան նախկին կենտրոնական հրապարակը վերանվանվեց Մ. Մաշտոցի անվան: Այժմ նույն հրապարակում վեր է խոյանում Մ. Մաշտոցի լավագույն հուշարձաններից մեկը, որը Օլավերդ գյուղի անգնահատելի նվերն է Ախալքալաք քաղաքին և համայն հայությանը, քանի որ և' քանդակագործը (հայր և որդի Գևորգ և Սուրեն Մարտիրոսյաններ), և' բարեգործը (Աշոտ Տաշչյան) Օլավերդ գյուղից են:

Գևորգ և Սուրեն Մարտիրոսյանների ոսկի ձեռքերը կերտել են Ջավախքում այսօր վեր խոյացող բազմաթիվ կոթողներ` արցախյան ազատամարտի հերոս-նահատակների հուշարձաններ, Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցու բակում տեղադրված և Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը և այլն:

Օլավերդ գյուղի Տաշչյանների, քանդակագործ Մարտիրոսյանների, Գիլոյանների, Սրապյանների ու մի շարք այլ տոհմերից սերել են մի շարք նշանավոր մարդիկ:

Չնայած բազմաթիվ դժվարություններին` Օլավերդն այսօր էլ շարունակում է իր հաղթական ընթացքը, և համեմատաբար քչերն են մտածում արտագաղթելու մասին:

Աբուլ լեռան ծոցում պարփակված խորհրդավոր այս գյուղին են նվիրված մեր այսօրվա զրուցակցի` ծնունդով օլավերդցի, Հայաստանի գրողների և Ժուռնալիստների, Ռազմածովագիրների միջազգային միության անդամ, բանաստեղծ, արձակագիր Հակոբ Սրապյանի հետևյալ հուզառատ տողերը.

ԾՆՆԴԱՎԱՅՐ

Աբուլ լեռան ժպտուն փեշին,
Արքա լեռան հայացքի տակ,
Խառնված է երազն հուշին-
Սա իմ գյուղն է` օրոցքն իմ տաք…

Աստեղ երկինքն այլ խորք ունի,
Այստեղ աստղերն այնքան են շատ,
Որ չեն թողնում, թե մարդ քնի-
Գալիս, ծոցդ են լցվում հատ-հատ…

Ծաղիկների շնչանքն անուշ
Արբեցումի դեղ է ասես,
Գարունն այստեղ գալիս է ուշ`
Նազեր ծախող հարսնուկի պես…

Ջրերն այստեղ` մեռոնաբույր,
Որ սառույց են կապում շուրթիդ,
Գյուղամիջյան երեք աղբյուր`
Մորս արցունքի նման վճիտ…

Իմ պապերն են այստեղ խոսում
Եկեղեցու զանգի կանչով,
Նախնիներիս ձայնն եմ լսում
Սար ու ձորից մեր կանաչող…

Սար ու ձորում – կապույտ երկինք,
Եվ շուրջբոլոր` լեռներ կուտակ,
Արքա լեռն իմ թագ է գլխին –
Սա իմ գյուղն է` օրոցքն իմ տաք…

9.05.2004 թ.

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan