Զինվորների խնդիրները պետք է լուծվեն ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ-ով.«Իրական իրավունք»



Սահմանին վիրավորված կամ զոհված զինծառայողների ընտանիքներին պետք է անհապաղ ազատել բյուրոկրատական քաշքշուկից: Բեր այս թուղթը, այն վկայականը, այն ապացույցը, դեղի կտրոնը ու այսպես շարունակ: Վիրավորումից հետո զինվորը պետք է հստակ իմանա՝ ով է հոգալու իր դեղերի հարցը, ով է զբաղվելու տան համապատասխան պայմանների ստեղծմամբ, ով է իրենց ուղղարկելու արտասահման և ինչ ժամկետներում: Այսօր ունենք մի իրավիճակ, երբ վիրավոր զինվորի ընտանիքն իր խնդիրներով օդի մեջ է: Անարդարացիորեն հաճախ այս կամ այն խնդրի համար հասարակությունը մեղադրում է բժիշկներին՝ ասենք դեղի գումարի, տակդիրի կամ քայլակների բացակայության պատճառով: Սակայն պետք է նաև հասկանալ, որ բժշկի խնդիր բուժելն է, որը մեզ մոտ փայլուն իրակակացվում է, այլ ոչ սոցիալական աշխատակցի պարտականությունը: ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկում է ստեղծել ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ, որը խնդիրներից կազատի թե՛ զինվորներին, թե՛ բժիշկներին: