Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Պերուում հայտնաբերվել են անհայտ քաղաքակրթության հետքեր

Պերուում հայտնաբերվել են անհայտ քաղաքակրթության հետքեր
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Ամերիկացի գիտնականները Պերուի խաղաղօվկիանոսյան ափին պեղումների ժամանակ հայտնաբերել են անհայտ, տեխնոլոգիապես զարգացած քաղաքակրթության հետքեր, որը գոյություն է ունեցել 15 հազար տարի առաջ, գրում է news.am-ը։

Հին քաղաքակրթության հետքերը հնագետները հայտնաբերել են մոտ 7800 տարի առաջ գոյություն ունեցած բնակավայրի պեղումների ժամանակ։ Գիտնականներն այնտեղ ավելի հին մշակութային շերտեր են հայտնաբերել։ Նրանք գտել են քարե զենքեր, ձկնորսական կարթեր՝ ոսկորներից պատրաստված, զամբյուղներ ու կտորներ։ Նաեւ գտել են խարույկների հետքեր ու կենդանիների ոսկորներ։

Ռադիոածխածնային անալիզը ցույց է տվել, որ արտեֆակտներն առնվազն 15 000  տարեկան են։ Գիտնականները համարում են, որ այդ անհայտ քաղաքակրթությունը տեխնոլոգիապես զարգացած է եղել։ Օրինակ, հայտնաբերվել են այնպիսի սարքեր, որոնք թույլ էին տալիս ավելի մեծ խորությունից ձուկ որսալ։ Իսկ զամբյուղների ու կտորների բազմազանությունն էլ հուշում է, որ մարդիկ ձգտել են ցույց տալ իրենց սոցիալական կարգավիճակը։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan