Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները ներգրավվել են Արտավան գյուղի հարակից տարածքների հրդեհաշիջման աշխատանքներին

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները ներգրավվել են Արտավան գյուղի հարակից տարածքների հրդեհաշիջման աշխատանքներին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Օգոստոսի 10-ի երեկոյան հրդեհ է բռնկվել ՀՀ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի հարակից տարածքի խոտածածկ հատվածում: Հրդեհը մեծ արագությամբ տարածվել է նաև հարակից` ՀՀ ԳՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող անտառային հատված: Այրվում է մոտ 230 հա բուսածածկ տարածք: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ ծառայության, ՀՀ բնապահպանության, պաշտպանության, գյուղատնտեսության նախարարությունների, Ոստիկանության, մարզպետարանի, «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները և Արտավան գյուղի բնակիչները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորած խումբը` գերատեսչության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ: Նախարարի հանձնարարությամբ հրդեհի վայրին մոտ գտնվող ՀՀ բնապահպանության նախարարության բոլոր տարածքային ստորաբաժանումների /‹‹Խոսրովի անտառ›› պետական արգելոցի,‹‹Զանգեզուր›› կենսոլորտային համալիրի, Բնապահպանական պետական տեսչության/  աշխատակիցները ժամանել են դեպքի վայր` հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու նպատակով:

2017թ. հուլիսի 17-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ստորագրել էր հրաման, համաձայն որի բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն և կառավարում իրականացնող ոչ պետական առևտրային կազմակերպությունների տնօրեններին հանձնարարվել է իրենց ենթակայության տակ գտնվող տարածքներում սահմանել շուրջօրյա հերթապահություն՝ հրդեհների բռնկումները կանխարգելելու նպատակով, կազմակերպություններում առկա հրդեհային կանխարգելիչ տեխնիկական միջոցները բերել առաջնային պատրաստվածության վիճակի և շուրջօրյա հերթապահության ընթացքում արձանագրված հրդեհների դեպքերի մասին անհապաղ տեղեկացնել նախարարին և համապատասխան պետական մարմիններին: 

ՀՀ բնապահպանության նախարարությունը միևնույն ժամանակ հանդես էր եկել ազգաբնակչությանն ուղղված զգուշություն ցուցաբերելու կոչով:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan