15:49   13-10-2020
1920թ.-ի հոկտեմբերի 30-ին Կարսն ընկավ, 2020թ.-ի հոկտեմբերի 30-ը պետք է լինի մեր հաղթանակի օրը. Արա Պապյան
Թողնել մեկնաբանություն

1920թ. սեպտեմբերի 23-ին Թուրքիան Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծեց,
սեպտեմբերի 27-ին քեմալականներն  անցան լայնածավալ
հարձակման: Այս տարի նույն օրը սկսվեց թուրք-ադրբեջանական-ահաբեկչական պատերազմը: Սա
սիմվոլիզմի սիրահար Էրդողանի ձեռագիրն է: 1920թ.-ի և 2020թ.-ի իրադարձություններում
հստակ նմանություններ կան, բայց կա նաև կարևոր տարբերություն՝ 1920թ.-ին բոլշևիկներն
ու թուրքերը համագործակցեցին, 2020թ-ին Թուրքիան թշնամի է նաև ՌԴ-ին: 1920թ.-ին բոլշևիկներն
ուզում էին թուրքերի միջոցով իսլամական աշխարհում հեղափոխության հասնել, այսօր ՌԴ-ում
ուժային թևը բարձրաձայնում է՝ Թուրքիան Ռուսաստանին թշնամի երկրիր է: Վստահաբար, ՌԴ-ն
գիտակցում է, որ պետք է ռազմատեխնիկայի աջակցություն ցուցաբերի. այսպիսով Հայաստանի
հաղթանակը կփրկի նաև Հյուսիսային Կովկասը:

Loading...