09:08   21-10-2020
ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանն իր հավատարմագրերը հանձնեց Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդին
Թողնել մեկնաբանություն

ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանն իր հավատարմագրերը հանձնեց Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում:

Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Մոնակոյի Իշխան Ալբեր Երկրորդը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանի գործունեությունը կնպաստի հայ-մոնեգասկյան բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը։

Դեսպան Տոլմաջյանը նշեց, որ նոր պարտականությունները ստանձնում է երկկողմ միջպետական երկխոսությունն առավել խորացնելու ու հետագա ընդլայնման ուղղությամբ բոլոր ջանքերը ներդնելու պատրաստակամությամբ։

Կայացած հանդիպմանը դեսպան Տոլմաջյանը Իշխանին հանգամանալից ներկայացրեց Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ և ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը և ագրեսիայի հումանիտար հետևանքները։

Նշելով, որ մեծ մտահոգությամբ է հետևում Արցախում ստեղծված իրավիճակին՝ Իշխանը հույս հայտնեց, որ խաղաղությունը շուտափույթ կվերականգնվի:

Ալբեր Երկրորդը ջերմությամբ հիշեց 2018թ. Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Հայաստան կատարած իր այցը և իր ջերմ ողջույնները խնդրեց փոխանցել բարեկամ Հայաստանի իշխանություններին և ժողովրդին:

Գրում է News.am -ը:

Loading...