09:31   21-10-2020
Բելգիայի ավելի քան 30 գործիչներ կոչ են արել Բրյուսելին եւ Եվրոպային դատապարտել Արցախի վրա հարձակումը
Թողնել մեկնաբանություն

Բելգիայի գիտական, քաղաքական, իրավական եւ մշակութային շրջանակների ներկայացուցիչները Բրյուսելին եւ Եվրոպային կոչ են արել անհապաղ միջոցներ ձեռնարկել արցախյան հակամարտության գոտում էսկալացիայի հետ կապված:

«2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, Թուրքիայի հայտարարած քաղաքական եւ ռազմական աջակցությամբ, լայնամասշտաբ հարձակում են սկսել Արցախի վրա: Հարձակումներ են տեղի ունեցել նաեւ ՀՀ տարածքի վրա: Թուրքիայի կառավարությունը ջիհադիստներ է ուղարկել է Ադրբեջան, որոնք մասնակցում են հայերի դեմ այս հարձակումներին: Բոլոր հիմքերը կան վախենալու մարդու իրավունքների զանգվածային խախտումներից, ներառյալ խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունները:

Մենք կոչ ենք անում Բելգիային եւ Եվրոպային անհապաղ գործել այս դրամատիկ հակամարտության պայմաններում:

● Կոչ ենք անում Բելգիային եւ Եվրամիությանը հստակ դատապարտել այս հարձակումը:

● Պատժամիջոցներ սահմանել ԵՄ անդամության թեկնածու եւ ՆԱՏՕ-ի գործընկեր Թուրքիայի դեմ` ագրեսիային նրա մասնակցության համար:

● Կոչ ենք անում Բելգիային, Եվրամիությանը եւ իրավապաշտպան կազմակերպություններին դատապարտել արգելված հրթիռների օգտագործումը եւ հարձակումները քաղաքացիական բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա (օր.՝ LORA հրթիռները):

● Կոչ ենք անում ՆԱՏՕ-ին, որի անդամն է Թուրքիան, արգելել նրան մասնակցել Հայաստանի դեմ հարձակումներին՝ նրա անդամությունը դադարեցնելու ցանկացած սպառնալիքի ներքո:

● Վերջապես, մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը անհապաղ դադարեցնել բռնությունը եւ վերականգնել խաղաղ երկխոսության պայմանները՝ առաջնահերթ ուշադրության արժանացնելով մարդկանց»,  ասված է կոչում, որը ստորագրել են ավելի քան 30 գործիչներ:

Գրում է News.am -ը:

Loading...