10:00   21-10-2020
Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ Արցախի հակամարտության տարիների ամենախոշոր հարձակումն է կատարել Հայաստանի ու Արցախի դեմ. ԱՄՆ կոնգրեսական Սյուզն Դիլբեն
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ կոնգրեսական Սյուզն Դիլբենը միացել է Թուրքիայի աջակցությամբ Արցախի հայության դեմ Ադրբեջանի հարձակումը դատապարտող թիվ 1165 բանաձևին, որը շրջանառության մեջ է դրվել:

Դրան, ինչպես տեղեկանում են Ամերիկայի հայկական ազգային համագումարի ֆեյսբուքյան էջից, ավելի քան 100 օրենսդիր է միացել:

«Սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը Արցախի հակամարտության տարիների ամենախոշոր հարձակումն է կատարել Հայաստանի դեմ: Համաշխարհային մի շարք առաջնորդներ կրակը դադարեցնելու կոչով են հանդես եկել, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, սակայն երբ հրադադարի մասին պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, միանգամից դրանց խախտման դեպքեր գրանցվեցին:

Թիվ 1165 բանաձևը դատապարտում է Արցախի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողություններն ու դրանցում Թուրքիայի ներգրավվածությունը: Ես կիսում եմ ձեր մտահոգությունը ԼՂ-ում իրավիճակի էսկալացիայի առնչութամբ ու հավատացած եմ, որ ԱՄՆ-ը բարոյական պարտավորություն ունի աշխատելու միջազգային հանրության հետ այս աղետից տուժածների աջակցելու հարցում:

Բանաձևը հասցեագրված է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, որի կողմից պետք է հաստատվի»,- նշված է կոնգրեսականի նամակում:

Գրում է Tert.am -ը:

Loading...