10:07   21-10-2020
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական հարձակումը Արցախի հայության դեմ
Թողնել մեկնաբանություն

Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի՝ Թուրքիայի կողմից հովանավորված ու հրահրված ռազմական հարձակումը Արցախի հայության դեմ, տարածած հաղորդագրությամբ հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քրիսսի Հոուլահանը, տեղեկանում ենք Ամերիկայի հայկական ազգային համագումարի ֆեյսբուքյան էջից:

«Միացյալ Նահանգները աջակցել է և պետք է շարունակի աջակցել Արցախի հակամարտության խաղաղ, ժողովրդավարական և բանակցային լուծմանը: Կոնգրեսում ես հորդորել եմ անվտանգության ոլորտում աջակցություն ցուցաբերել թե՛ Հայաստանի Հանրապետությանը, և թե՛Արցախում ապրող հայությանը: Ֆինանսական այդ աջակցությունն ավելի քան արդիական է՝ տեսնելով բռնության այս գործողությունները:

Ես ողջունում եմ Պետդեպարտամենտի՝ խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը: Մենք պետք է շտապ գործենք մարդկային կյանքերի հետագա կորուստները կանխելու համար: Երկրների կոչ եմ անում անմիջապես պահպանել հրադադարը»,- գրել է Հոուլահանը:

Գրում է Tert.am -ը:

Loading...