10:20   21-10-2020
Թրամփն Իրանին մաղթել է լինել ուժեղ երկիր առանց միջուկային զենքի
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ երեկոյան հայտարարել է, որ Իրանին մաղթում է լինել ուժեղ երկիր, բայց առանց միջուկային զենքի։ Սպիտակ տան ղեկավարը Փենսիլվանիա նահանգում հանդես է եկել իր կողմնակիցների առջեւ, որը հեռարձակել են ամերիկյան առաջատար հեռուստաալիքները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես որոշում ընդունեցի դուրս գալ [ԱՄՆ] նախորդ վարչակազմի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ սարսափելի համաձայնագրից։ Եթե ընտրություններում հաղթենք, ապա իմ առաջին հեռախոսային զանգը կկատարվի Իրան»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Նրա պնդմամբ՝ ամերիկյան պատժամիջոցների հետեւանքով Իրանի ՀՆԱ-ն 27 տոկոսով անկում է ունեցել։ «Ես չեմ ցանկանում դա։ Ես նրանց բարեկեցություն են մաղթում, բայց նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ,- ասել է Թրամփը։ - Ես ցանկանում եմ, որ նրանք լինեն ուժեղ, մեծ երկիր։ Հենց [ընտրություններում] հաղթենք առաջին զանգը կկատարվի Իրան, եւ գործարք կլինի»։

Գրում է News.am -ը:

Loading...