10:51   21-10-2020
Իսպանիայում հայերը բազմահազարանոց բողոքի երթ են իրականացրել՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը
Թողնել մեկնաբանություն

Զանգվածային բողոքի երթ է տեղի ունեցել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում. իսպանահայերն իրենց բողոքն են հայտնել՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ գործողությունների:
Ինչպես տեղեկանում ենք Իսպանիայի «Հայ դատի» հանձնախմբի ֆեյսբուքյան հաղորդագրությունից, քայլերթի մասնակիցները Սանտա Էնգրասիա փողոցից շարժվել են դեպի Իսպանիայի խորհրդարանի մոտ, որտեղ էլ տեղի է ունեցել բողոքի ցույցը:
Երթի հազարավոր մասնակիցները թափահարել են հայոց դրոշն ու թուրք-ադրբեջանական հարձակումները դատապարտող գրությամբ պաստառներ ցուցադրել, ինչպես օրինակ՝ «Թուրքիան և Ադրբեջանն ահաբեկիչներ են, Արցախը Հայաստան է»:
Նրանք կոչ են արել երկրի կառավարությունից ճանաչել Արցախի անկախությունը: Երթին մասնակցել են Մադրիդի հայ համայնքի տարբեր ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, մամուլի ներկայացուցիչներ, ինչպես նաև հանրահայտ ջութակահար Արա Մալիկյանն ու դերասան Հովիկ Կեուչկերյանը:

Գրում է Tert.am -ը:

Loading...