11:19   21-10-2020
Մոսկվայում նախատեսված է Մնացականյան-Լավրով հանդիպումը. օրակարգում Արցախի հարցն է
Թողնել մեկնաբանություն

Մոսկվայում նախատեսված է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, օրակարգում Արցախի հակամարտության գոտում իրավիճակն է և կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցը։

Նախարարի՝ Մոսկվա աշխատանքային այցի մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 21-ի գիշերվա ընթացքում:   

Loading...