11:24   21-10-2020
«Ճանաչեք Արցախի անկախությունը». Բողոքի ակցիա ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց
Թողնել մեկնաբանություն

Քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանում Գերմանիայի դեսպանատան դիմաց. Նրանք պահանջում են դատապարտել թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիան ընդդեմ Արցախի Հանրապետության:

Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ իրենք ունեն մի քանի պահանջ, որոնցից գլխավորը Արցախի ճանաչումն է, որը կլուծի բոլոր հարցերը:

Հաջորդ պահանջներն են՝ տնտեսական ու ռազմական պատժամիջոցներ Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ, հումանիտար օգնություն Արցախին:

Ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ. «Դադարեցրեք թուրքական տեռորը», «Արցախը Հայաստան է», «Ճանաչեք Արցախը», «Ցեղասպանություն այլեւս երբեք», «Մարդկային կյանքերը նշանակություն ունեն», «Ոչ Հոլոքոստին, ոչ ցեղասպանությանը»:

Ակցիայի մասնակիցներից մեկը նկատեց, որ Հունաստանը ԵՄ-ում Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների բանաձեւ էր ներկայացրել, որոնց դեմ են քվեարկել 5 պետություններ՝ Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Հունգարիան եւ Մալթան: Նա նշեց, որ սկսել են գերմանիայի դեսպանատնից, կայցելեն նաեւ մյուս երկրների դեսպանատներ:

Գրում է News.am -ը:

Loading...