11:37   21-10-2020
Իսրայելը Սիրիայի հարավում հարձակվել է իրանամետ աշխարհազորայինների վրա. լրատվամիջոցներ
Թողնել մեկնաբանություն

Սիրիական պետական ԶԼՄ-ները հայտնել են, որ Իսրայելը լույս հոկտեմբերի 21-ը հրթիռ է արձակել արաբական պետության հարավային Կունեյտրա նահանգի ուղղությամբ՝ Գոլանի բարձունքներից ոչ հեռու, գրում է EAdaily-ն:
Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների մշտադիտարկման կենտրոն» ոչ պետական կազմակերպությունը հայտարարել է, որ հարվածը հասցվել է իրանամետ աշխարհազորայինների բազայի ուղղությամբ և որ դրա հետևում կանգնած է Իսրայելը:
Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը փոխանցում է, որ հարձակման հետևանքով փլուզվել է դպրոցի շենքը տվյալ նահանգի Ալ Հարա գյուղում՝ չներկայացնելով լրացուցիչ մանրամասներ:
Զոհերի մասին տեղեկություններ չկան:
The Times of Israel թերթը նշում է, որ ենթադրվող իսրայելական հարվածը տեղի է ունեցել 2 շաբաթ անց այն բանից հետո, երբ Իսրայելի պաշտպանության բանակի հատուկ ջոկատը սիրիական տարծքում ստուգումների ժամանակ Սիրիայի կառավարական զորքերի 2 անցակետ էր ոչնչացրել ապառազմականացված գոտում՝ Գոլանի բարձունքների շրջանում:

Գրում է Tert.am -ը:


Loading...