12:39   21-10-2020
Ղրղզստանի խորհրդարանի կրկնական ընտրությունները նշանակել են դեկտեմբերի 20-ին
Թողնել մեկնաբանություն

Ղրղզստանում կրկնական խորհրդարանական ընտրությունների անցկացումը պլանավորված Է ընթացիկ տարվա դեկտեմբերի 20-ին: Հոկտեմբերի 21-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ԿԸՀ-ի անդամները հոկտեմբերի 21-ին որոշում ընդունեցին 2020 թվականի դեկտեմբերի 20-ին խորհրդարանի կրկնական ընտրություններ անցկացնելու մասին»,- ասել Է գերատեսչության ներկայացուցիչը:
Ըստ նրա տեղեկատվության՝ սույն որոշումը կապված Է այն բանի հետ, որ նախորդ քվեարկության արդյունքները ճանաչվեցին անվավեր: Նախնական տվյալներով՝ դեկտեմերի 20-ին քվեարկության նախապատրաստման եւ անցկացման համար բյուջեից կհատկացվի 450 միլիոն սոմ (շուրջ 5,55 միլիոն դոլար):

Loading...