15:04   21-10-2020
Ջրային բնույթի բռնկումների կանխարգելման նպատակով ԱԱՏՄ-ն լրացուցիչ միջոցառումներ է իրականացնում
Թողնել մեկնաբանություն

ՀՀ-ում ռազմական դրության ընթացքում բնակչության շրջանում աղիքային վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ ջրային բնույթի բռնկումների կանխարգելման նպատակով ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը լրացուցիչ միջոցառումներ է իրականացնում։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են, որ հարուցվել է մեկ տասնյակից ավելի վարչական վարույթ, որոնց շրջանակում կատարվել են կրկնակի հետազոտություններ, դիտարկվել է առանձին բնակավայրերի ջրամատակարարման համակարգը։

Որպես «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենսդրության պահանջների պահպանման ու սանիտարահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին՝ ԱԱՏՄ-ն իրավասու է, մասնավորապես, արձանագրվող շեղումների դեպքում կենցաղային, տնտեսական, արտադրական, տեխնիկական կարիքների համար ջրի օգտագործումը կասեցնելու մասին կարգադրագիր տալ, մինչեւ շեղումները բացառվեն։

Loading...