15:31   21-10-2020
Լավրովը հանդիպումներ է ունեցել Մնացականյանի և Բայրամովի հետ
Թողնել մեկնաբանություն

Ի հավելումն վերջին շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցների՝ Մոսկվայում հոկտեմբերի 20-ին և 21-ին տեղի է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումները ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են ավելի վաղ Արցախի հակամարտության գոտում հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունների անհետաձգելի հարցերն և համապարփակ կարգավորման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը վերաբերող թեմաներ:

Loading...