16:04   21-10-2020
Վրաստանում զինված տղամարդը պատանդներ է վերցրել բանկի բաժանմունքում
Թողնել մեկնաբանություն

Ինքնաձիգով եւ նռնակով զինված տղամարդը բանկի բաժանմունքնում պատանդներ Է վերցրել Վրաստանի Զուգդիդի քաղաքի կենտրոնում: Հոկտեմբեի 21-ին այդ մասին հայտնում Է Վրաստանի հանրային հեռուստատեսության Առաջին ալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ չարագործի մոտ պատանդ են ինչպես «Վրաստանի բանկի» բաժանմունքի սպասարկյալներ, այնպես Էլ բանակի աշխատակիցներ: Տղամարդու առաջադրած պահանջների մասին տեղեկատվություն չկա: Միջադեպի վայր են ուղարկվել ոստիկանության աշխատակիցներ եւ հատուկ նշանակության ջոկատ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...