16:27   21-10-2020
Հայաստանը ողջունում է Իրանի ցանկացած կառուցողական քայլ՝ ուղղված խաղաղության հաստատմանը. Փաշինյան
Թողնել մեկնաբանություն

Հայաստանը ողջունում է Իրանի ցանկացած կառուցողական քայլ՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին IRNA գործակալությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողը նշել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Հայաստանի և Ադրբեջանի hանրապետությունների միջև տարաձայնությունների կարգավորման հարցում կառուցողական դեր ունենալու պատրաստակամություն է հայտնել: Հարցին՝ ո՞րն է Ձեր պատասխանը այս առաջարկին, և Ձեր կարծիքով՝ Իրանն ի՞նչ նախաձեռնությամբ կկարողանա միջնորդություն իրականացնել, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Գիտեք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Արցախի հարցի կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ շրջանակն է: Իրանը, լինելով տարածաշրջանի կարևոր երկրներից, կարող է դեր խաղալ: Կարծում եմ՝ այս փուլում այդ դերը պետք է կենտրոնացնել ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ, և մենք ողջունում ենք Իրանի ցանկացած կառուցողական քայլ՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը»:

Loading...