16:17   27-10-2020
Հայաստանը կա՛մ կլինի մեծ ու հզոր, կա՛մ չի լինի ընդհանրապես. եկե՛ք ընտրենք առաջին տարբերակը. «Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Եթե գերտերություններին պետք լիներ հրադադար, ապա նրանք դա հեշտությամբ կպարտադրեին դա: Թուրքիան իսկապես պատուհաս է աշխարհի համար, բայց աշխարհը հանդուրժում է Էրդողանին, որովհետև շահեր կան: Մեր տարածաշրջանը դարձել է համաշխարհային գերտերությունների շահերի բախման կիզակետ և այն այլևս երբեք նախկինը չի լինի: Էրդողանի ախորժակը բացվեց ուտելիս. նրա ձեռքին չխփեցին, երբ փոքր հավակնություններ ուներ, հիմա արդեն նա գնում է թուրքական դարավոր երազանքի հետևից: Մեր տարածաշրջանում թույլերին «ուտում են». Հայաստանը կա՛մ կլինի մեծ ու հզոր, կա՛մ չի լինի. մենք պետք է ընտրենք առաջին տարբերակը:

Loading...