15:10   04-11-2020
4 տոննա հայկական արտադրանքի արտահանում 20 օրում. շահույթը՝ վիրավոր զինվորներին. «Բիզնեսի անատոմիա»
Թողնել մեկնաբանություն

4 տոննա հայկական ապրանք է
արտահանել 20 օրում և աշխատանքի առաջին ամսվա շահույթը՝ շուրջ 5 միլիոն դրամը,
փոխանցել 
Հայրենիքի պաշտպանի Վերականգնողական կենտրոնին՝ վիրավոր զինվորների
խնդիրների լուծման համար։
Ararat Box-ը Renderforest ընկերության ստարտափ նախագիծն է: Այն առաջինն է, որն ամբողջ աշխարհով առաքում է հայկական անուշահամ արտադրանք՝
ամսական բաժանորդագրության միջոցով՝ այդպիսով օգնելով հայկական փոքր ու միջին բիզնեսին
դուրս գալ արտաքին շուկաներ: Ի դեպ, հայկական արտադրության թեյերով, չրերով, շոկոլադով «ծանրաբեռնված» տուփեր պատվիրում են ոչ միայն Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները. Ararat Box-ի շատ սիրահարներ կան նաև օտարերկրացիների շրջանում: 
Պատերազմական պայմաններում բիզնեսի աշխատանքի մասին զրուցել ենք
Renderforest ընկերության հիմնադիր Նարեկ Սաֆարյանի և Ararat Box ստարտափի
համահիմնադիր Մարիամ Ղազարյանի հետ:

Loading...